Գյումրիում այսօր հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին․ նրա աճյունը կամփոփվի պանթեոնում - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում այսօր հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին․ նրա աճյունը կամփոփվի պանթեոնում

2018-11-12 17:05 , Общество, 1108

Գյումրիում այսօր հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին․ նրա աճյունը կամփոփվի պանթեոնում

Այսօր Գյումրիում հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին. աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Лента

Рекомендуем посмотреть