2019-ից նվազագույն կենսաթոշակը՝ 25 500 դրամ - RadioVan.fm

Онлайн

2019-ից նվազագույն կենսաթոշակը՝ 25 500 դրամ

2018-11-12 17:08 , Общество, 1335

2019-ից նվազագույն կենսաթոշակը՝ 25 500 դրամ

«Անկախ կենսաթոշակի չափից՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական բյուջեի նախագծում դրված հաշվարկների համաձայն կազմելու է 25,500 դրամ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության վերջնական քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը։

Միաժամանակ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև 25,500 սահմանել նաև ծերության, կերակրողին կորցնելու և հաշմանդամության նպաստների նվազագույն չափը: Նշված փոփոխությունը վերաբերվելու է մոտ 80,000 քաղաքացու: «Թոշակառուները մեր հասարակության դիմագիծն են և նրանց նկատմամբ պետության պարտավորությունը ներառում է նաև վերաբերմունք իրենց կատարած աշխատանքի և նվիրման համար, ինչի շնորհիվ է նաև, որ մենք ունենք ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն»,-եզրափակել է գրառումը սոցապահովության նախարարի պաշտոնակատարը։

Лента

Рекомендуем посмотреть