Ամուսնու հարվածներից 20-ամյա կինը մահացել է - RadioVan.fm

Онлайн

Ամուսնու հարվածներից 20-ամյա կինը մահացել է

2018-11-13 15:21 , Общество, 1594

Ամուսնու հարվածներից 20-ամյա կինը մահացել է

Նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ:

«Իլլարիոն Ն.-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել:

Ք.Իսկանդարյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ նշանակվել է ԴԲՓ, կատարվում է քննություն:

Лента

Рекомендуем посмотреть