2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով սահմանված ժամկետում ներկայացրել է 9 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք.
«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Ազգային Առաջընթաց» կուսակցություն
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն
«Օրինաց Երկիր» կուսակցություն
ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերի 19-ը: