ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ձյան տեղումներ են - RadioVan.fm

Онлайн

ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ձյան տեղումներ են

2018-11-15 16:17 , Общество, 1347

ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ձյան տեղումներ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ տեղեկացնելով, որ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

ԱԻՆ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Лента

Рекомендуем посмотреть