Կթույլատրեն աջ ղեկով մեքենաներ ներկրել՝ 1 տարում վերասարքավորելու պայմանով - RadioVan.fm

Онлайн

Կթույլատրեն աջ ղեկով մեքենաներ ներկրել՝ 1 տարում վերասարքավորելու պայմանով

2018-11-15 17:48 , Общество, 1302

Կթույլատրեն աջ ղեկով մեքենաներ ներկրել՝ 1 տարում վերասարքավորելու պայմանով

Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն: Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Փորձում ենք, գոնե, այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները»,-նշել է նա:

«Մեր ճանապարհները հարմարեցված չեն, ՀՀ-ում աջակողմյան երթևեկություն է: Եվ ոստիկանությունը և մենք չենք ուզում աջ ղեկերի աճ գրանցվի»,-հավելել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ աջ ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ քննարկումների ժամանակ ոստիկանությունը դեմ է արտահայտվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել, բայց՝ որպես պահեստամաս։

Лента

Рекомендуем посмотреть