Ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար - RadioVan.fm

Онлайн

Ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

2018-11-16 13:41 , Общество, 1387

Ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է: Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Лента

Рекомендуем посмотреть