Երբեք պահեստային չեմ դառնա․ Էդուարդ Շարմազանով - RadioVan.fm

Онлайн

Երբեք պահեստային չեմ դառնա․ Էդուարդ Շարմազանով

2018-11-16 13:43 , Политика, 1331

Երբեք պահեստային չեմ դառնա․ Էդուարդ Շարմազանով

«Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»,-այդ մասին այսօր լրագողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում եռյակում չէ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ գոհ է, որ Դավիթ Շահնազարյանն է իրենց ցուցակի 3-րդ համարում։

«Նա ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկն է: Արցախյան պայքարում ինստիտուցիոնալ լուրջ հիշողություն ունի: Մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցում հայանպաստ լուծումը գերխնդիր է: Կարևոր է Շահանազարյանի խոսքը հասնցել մեր կառավարությանը»,-ընդգծել է ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչը։

Նշենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 125 հոգուց բաղկացած ցուցակով, որն ավելի վաղ հրապարակվել էր կուսակցության պաշտոնական կայքում։

Лента

Рекомендуем посмотреть