«Չվախենանք ճշմարտությունն ասել»․ Էդուարդ Շարմազանովն արդեն Ֆեյսբուքում է - RadioVan.fm

Онлайн

«Չվախենանք ճշմարտությունն ասել»․ Էդուարդ Շարմազանովն արդեն Ֆեյսբուքում է

2018-11-19 15:48 , Политика, 1200

«Չվախենանք ճշմարտությունն ասել»․ Էդուարդ Շարմազանովն արդեն Ֆեյսբուքում է

Խոստման համաձայն՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ֆեյսբուք սոցիալական կայքում արդեն պաշտոնական էջ ունի։

«Չեմ խոստանում ակտիվ լինել և անմիջապես պատասխանել նամակներին և մեկնաբանություններին, քանի որ վիրտուալ ոլորտում նորեկ եմ և զբաղվածությունս հնարավոր է թույլ չտա մշտապես օնլայն լինել: Բայց կփորձեմ ինտեգրվել: Սկզբի համար կհրապարակեմ իմ նախորդ հաղորդումներից, հարցազրույցներից, որոնք կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին»,-գրել է նա:

Հաջորդ գրառմամբ էլ ՀՀԿ մամլո խոսնակն ընդգծում է, որ իր պայքարն ընդդեմ չէ, այն հանուն է։

«Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի և Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման և մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգևոր և արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ և դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք», - գրել է Շարմազանովը՝ հրապարակելով իր առաջին LIVE-ը։

Лента

Рекомендуем посмотреть