2019-ին գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու - RadioVan.fm

Онлайн

2019-ին գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու

2018-11-20 17:28 , Общество, 1401

2019-ին գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու

«Եթե սահմանի վրա փոփոխություն չի լինում, այդ դեպքում մենք ակնկալում ենք, որ ՀԾԿՀ-ը քննարկի «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և որոշակի ճշգրտումներ անի, և նոր մենք եզրակացություն կանենք։ Բայց որ իջեցման հանրավորություն անպայման պետք է քննարկել, փաստ է»,-այդ մասին այսօր hրավիրված մամլո ասուլիսում ասել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ պնդելով, որ սակագնի իջեցման հնարավորություն ունենալու ենք։

«Եթե գնանք կորուստների կտրուկ կրճատման ճանապարհով, ակնհայտ կդառնա, որ սակագնի նվազեցման լայն դաշտ կբացվի»,-ընդգծել է նա։

Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները սակագնի մեջ կազմում են 6.69 տոկոս: Գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են՝ 2 տոկոս, քան մայրուղայինհամակարգում՝ 4.3 տոկոս: Ըստ հանձնաժողովի նախագահի` 1 տոկոս կորուստը համարժեք է 20 մլն խորանարդ մետր գազի: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ փոխադրման համակարգում 4 տոկոսից ավելի կորուստը շատ բարձր թիվ է:

Վերջին չորս տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահութաբերությունը կազմել է 36 մլրդ դրամ, տարեկանը` 8.9 մլրդ դրամ: Բանախոսը հավաստիացրել է, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է՝ որ ոլորտներում եւ ինչ նպատակով է այդ գումարը ծախսվել:

Որպես տնտեսագետ՝ Միքայել Մելքումյանը կարծում է, որ պետք է շարունակվեն սահմանի վրա գազի գնի իջեցման վերաբերյալ բանակցությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ է քննարկել գազի փոխադրումը գազի բաշխումից տարանջատելու մասին հարցը, ինչը մի շարք երկրներում ընդունված տարբերակ է:

ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ համապատասխան ռեզերվների հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի գալիք տարվա փետրվարի 1-ից 3 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Лента

Рекомендуем посмотреть