Ո՞րն է կառավարության 6 ամիսների ամենամեծ ձախողումը - RadioVan.fm

Онлайн

Ո՞րն է կառավարության 6 ամիսների ամենամեծ ձախողումը

2018-11-20 17:43 , Политика, 1836

Ո՞րն է կառավարության 6 ամիսների ամենամեծ ձախողումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով պաշտոնավարման 6 ամիսների գործունեության արդյունքները՝ տնտեսական ոլորտում կառավարության ամենամեծ հաջողություններից է համարել մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը:

Նա, ներկայացնելով ստանձնած պարտավորությունների հաշվետվությունը, արձանագրել է՝ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները կատարված են։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն, այդուհանդերձ, ընդգծել է՝ ձախողում ևս եղել է․ դա հանքարդյունաբերության շուրջ քաղաքականությունն է, ինչը, ըստ Փաշինյանի, որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար։ Խոսելով խնդրի շուրջ՝ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հարցին։

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть