Թուրքիայում սեռական ոտնձգություն՝ պարուհու արձանի նկատմամբ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայում սեռական ոտնձգություն՝ պարուհու արձանի նկատմամբ

2018-11-20 18:52 , Мир, 1580

Թուրքիայում սեռական ոտնձգություն՝ պարուհու արձանի նկատմամբ

«Թուրքիայում առաջինները» խորագրով ցուցահանդեսին Զելիհա Քըլըչօղլուի և Միրզա Էրդեմի կողմից ներկայացված Թուրքիայի առաջին բալետի պարուհու` Մերիչ Սյումենի արձանը գիշերվա ուշ ժամերին հարձակման է ենթարկվել:

«Մի խումբ մարդիկ, որից 2-ը կին, 4-ը` տղամարդ, մոտեցել են արձանին: Տղամարդկանցից մեկը, ով հարբած է եղել, իջեցրել է տաբատը և փորձել սեռական բնույթի գործողություններ անել արձանի նկատմամբ: Անցորդներից մեկը փորձել է միջամտել, ինչի արդյունքում խումբը փախել է: Ավելի ուշ նորից եկել, կողաշրջել և կոտրել են արձանը»,-ականատեսների նկարագրություններն է մեջբերել «Էրմենիհաբեր»։

«Ցավալի դեպք է: Ինձ ևս մեկ անգամ զարմացրեց այն հանգամանքը, որ բարոյական արժեքները այսչափ ոչնչանում են»,-ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ, «Բաբելոնի մշակույթի, արվեստի և գիտության միության» նախագահ Ինջի Շենելը նկատելով, որ տեսախցիկների բացակայության պատճառով իրենք չեն կարող հայտնաբերել մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:

Лента

Рекомендуем посмотреть