Կառավարությունը «արևի տակ մաշվող» ծառայողական մեքենաների վարորդներին հավելյալ եկամտի համար առաջարկում է օնլայն տաքսի ծառայություն մատուցել - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը «արևի տակ մաշվող» ծառայողական մեքենաների վարորդներին հավելյալ եկամտի համար առաջարկում է օնլայն տաքսի ծառայություն մատուցել

2018-11-20 18:53 , Политика, 1421

Կառավարությունը «արևի տակ մաշվող» ծառայողական մեքենաների վարորդներին հավելյալ եկամտի համար առաջարկում է օնլայն տաքսի ծառայություն մատուցել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ այդ մեքենաների վարորդները ընդամենը ստանում են 94․000 դրամ։ Նա կարծում է, որ ՀՀ-ում 80 հազար դրամ ստացող անձինք պետք է առավելագույնին ձգտեն՝ փորձելով ավելի լավ մասնագետ դառնալ: Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ կատեգորիային են պատկանում նաև ծառայողական մեքենաների վարորդները, որոնց հավելյալ եկամտի ուղղությամբ կառավարությունը քայլեր է անում։

«Մենք ասում ենք՝ հարգելի՛ վարորդներ, տալիս ենք ձեզ մեքենաները տարվճարման պայմանով, շուկայականից 20 տոկոս էժան գնով, և մենք պայմանավորվում ենք, օրինակ՝ GG և Yandex ընկերությունների հետ, որ ձեզ ընդունում են աշխատանքի։ Ինչո՞ւ պիտի ժողովուրդը վճարի, որ մի պաշտոնյա առավոտյան գա գործի, երեկոյան գնա տուն․․. Ուզում ենք ապահովել, որ այն մեքենաները, որ կարող են, քանի որ կան շատ թանկարժեք, հատուկ նշանակության մեքենաներ, որոնք այդպես չենք կարող անել»,-մանրամասնել է Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը տալիս է մեքենաները, ինչը հնարավորություն է տալիս վարորդին հավելյալ եկամուտ ունենալ, իսկ բյուջեն էլ ազատվում է անիմաստ ծախսից։

«Նույն պաշտոնյան էլ կարող է օգտվել այդ ծառայություններից, այդ պարագայում էլ հստակ կհաշվառվի, թե որ պաշտոնյան ուր գնաց, ինչքան մնաց, երբ վերադարձավ»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսպես լուծվում է 80 000 դրամ աշխատավարձ ստացողի հարցը։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ պետական բյուջեից 1 մլրդ դրամ է տրամադրվում ծառայողական մեքենաների սպասարկմանը, մինչդեռ դրանք հիմնականում նախարարությունների դիմաց կանգնում և արևի տակ մաշվում են։

Лента

Рекомендуем посмотреть