Հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք՝ ի՞նչ անեն ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, ինչ ասեն այնպես էլ արեք․ Զաքարյանի խորհուրդը Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք՝ ի՞նչ անեն ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, ինչ ասեն այնպես էլ արեք․ Զաքարյանի խորհուրդը Փաշինյանին

2018-11-21 15:47 , Общество, 1253

Հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք՝ ի՞նչ անեն ԼԳԲՏ ներկայացուցիչների հետ, ինչ ասեն այնպես էլ արեք․ Զաքարյանի խորհուրդը Փաշինյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ մամո ասուլիսում ԼԳԲՏ-ների թեմայի շուրջ հնչեցրած խոսքերին։ Նա դիմում է Փաշինյանին․

«Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսելով ԼԳԲՏ թեմայից, ասում է, որ. «…չե՛ն պատասխանում մի հարցի, որ եթե ՀՀ որևէ քաղաքացի հայտարարի, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, ի՞նչ պետք է անենք իրեն (այդ քաղաքացուն), ասե՛ք: Սպանե՞ն, քառատե՞ն»:

Հանրապետական Զաքարյանը նկատում է՝ «հարցն իհարկե սպանելը կամ քառատելը չէ, հարցը ավելի խորն է: Դիմելով ԼԳԲՏ-ների քարոզի դեմ հանդես եկող քաղաքական ու հասարակական ուժերին, վարչապետի պաշտոնակատարը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ դժվա՛ր թե լուծումներ գտնվեն, հետևաբար իշխանությունը ստիպված է լինելու աստիճանաբար հաշվի նստել ու «մարդամեջ» բերել այդ երևույթը»:

«Պարո՛ն Փաշինյան, տվյալ դեպքում ուզում եմ ավելի անմիջական դիմել, որպես նախկին գործընկերոջ. Հարգելի՛ Նիկոլ, ասեմ ինչ անեք. Ձեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ ուղիղ հարցրեք ձեզ աջակցելու եկած ժողովրդին: Այո՛, հենց նրա՛նց. ժողովուրդն է Ձեզ վստահության քվե տալու, հետևաբար հենց մեր քաղաքացիներին էլ հարցրեք, թե ի՞նչ անեք այն մարդկանց հետ, ովքեր հայտարարում են, որ իրենք ԼԳԲՏ ներկայացուցիչներ են: Վստահ եղեք, մարդիկ ձեզ տալու են շատ կոնկրետ պատասխան: Եվ ինչ ասեն այնպես էլ արեք, հավատացեք, այդ հարցում ժողովուրդն ամենաիմաստունն է:

P.S. Եթե ասեք այդպես չի լինի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ բարդ դետալներով և հազար ու մի նրբություններով Արցախյան հիմնախնդիրը, որն ամենակենսական հարցն է Հայաստանի քաղաքական էլիտայի համար, ըստ Ձեզ՝ հանրահավաքներում քննարկել կլինի (ինչպես ասել եք օգոստոսի 17-ի հանրահավաքում) իսկ այդ պարզ հարցը չի լինի»,-եզրափակել է գրառումը Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք՝ երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ներկայում ԼԳԲՏ թեման շահարկողներին և երևույթի դեմ բուռն պայքար ծավալողներին՝ նշել էր․ «Նրանք միաժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի։ Երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք իրեն: Ասեք՝ սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք ստացնում, արտաքսում ենք Հայաստանից, ի՞նչ: Այսինքն մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի եղե՞լ»։

Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, թե 2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել էր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում:

«Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը․․․մենք թույլ չենք տա` որևէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչև վե՞րջ, կբացենք ճշմարտությունը մինչև վերջ»,-հավելել էր Նիկոլ Փաշինյանը։

Лента

Рекомендуем посмотреть