Փաշինյանի մոտ ավելի լավ ստացվում է քայլել, քան տնտեսություն զարգացնել․ Շարմազանովը՝ առաջիկա քայլերթի մասին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի մոտ ավելի լավ ստացվում է քայլել, քան տնտեսություն զարգացնել․ Շարմազանովը՝ առաջիկա քայլերթի մասին

2018-11-22 16:18 , Политика, 1162

Փաշինյանի մոտ ավելի լավ ստացվում է քայլել, քան տնտեսություն զարգացնել․ Շարմազանովը՝ առաջիկա քայլերթի մասին

Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլել և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը և աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը:

«Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի. հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում և նա որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով: Հուսանք՝ մի օր ինքն ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ին համաերևանյան մեծ երթ անցկացնելու նախաձեռնությանը:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ի մոտ ինչն է լավ ստացվում՝ Էդուարդ Շարմազանովն ասել է․ «ժամանակը բոլորի պատասխանը կտա»:

Նշենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, համաերևանյան մեծ երթ անցկացնելու մասին, որը պետք է սկսվի ժամը 10։00–ին Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից և կընթանա Քանաքեռ Զեյթուն, Կոմիտաս ուղղությամբ։

«Սպասում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ քայլելու մեծ ուժ են զգում: Հույս ունեմ, որ լավ կքայլենք: Ի վերջո հեղափոխության փուլն արժևորելու, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար: Անցնելու ենք Երևանի բազմաթիվ փողոցներով: Փորձելու ենք լինել վարչական շրջաններում»,-ասաց նա, ավելացնելով, որ երթը լավ առիթ է կրկին շփվել քաղաքացիների հետ։

Лента

Рекомендуем посмотреть