Онлайн

Կարո՞ղ է ուրբաթն իսկապես սև լինել․ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հարցականի տակ է դնում

2018-11-22 17:44 , Наука, HiTech, 162

Կարո՞ղ է ուրբաթն իսկապես սև լինել․ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հարցականի տակ է դնում

Առջևում նոյեմբերի 23-ն է, ինչպես հայտարարել են առևտրային շատ ընկերություններ՝ սև ուրբաթը, երբ գնորդները խանութներից կարող են այս կամ այն ապրանքը ձեռքբերել խելահեղ զեղչերով։

Կարո՞ղ է ուրբաթն իսկապես սև լինել․ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հարցականի տակ է դնում այն։

Համացանցային խանութների հաճախորդներն ունեն բանկային վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) զոհ դառնալու ավելի մեծ շանսեր՝ հատկապես «սև ուրբաթի» և դրան հաջորդող նախատոնական տարեշրջանի շեմին․ իրենց փորձագետների եզրահանգումն են փոխանցում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունից։

Ընկերության փորձագետներն այս տարվա երեք եռամսյակում բանկային տրոյական ծրագրերի ակտիվության վերլուծության արդյունքում արձանագրել են՝ ամենից հաճախ կիբեռհանցագործները մուտքագրվող տվյալներին հետևում են այն համացանցային խանութների կայքերում, որոնք վաճառում են հագուստ, կոշիկ, զարդեր, խաղալիքներ, նվերներ և այլ տարածված ապրանքներ․ դրանց բաժին է հասնում էլեկտրոնային առևտրի ոլորտում գաղտնի տեղեկատվության հավաքագրման փորձերի 50%-ը։ Չարագործների կողմից սիրված են նաև էլեկտրոնիկայի(12%) առցանց-խանութները և զվարճանքներ առաջարկող կայքերը՝ համացանցային կինոթատրոններ, խաղեր և այլն (նույնպես 12%)։

«Կիբեռհանցագործները օգտատերերի ստացված տվյալները կարող են օգտագործել ինչպես նրանց միջոցներին ուղիղ հասանելիության ստանալու համար, օրինակ, բացահայտված բանկային քարտերի միջոցով, այնպես էլ՝ փողերի լվացման սխեմաների համար։ Մասնավորապես, չարագործները կարող են ապրանքներ գնել համացանցային խանութում՝ օգտագործելով զոհի հաշվառման տվյալները և փողերը. այդպես նրանք համակարգի կողմից կհամարվեն որպես ստուգված գնորդներ և կասկած չեն հարուցի, իսկ գնված ապրանքները նրանք կարող են հետո վաճառել ավելի ցածր գնով՝ իրենց թողնելով տարբերությունը»,-բարձրաձայնում է «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության ռուսաստանյան հետազոտական կենտրոնի ղեկավար Յուրի Նամեստնիկովը, ով, հաշվի առնելով, որ մոտակա շաբաթներին ամբողջ աշխարհը կողողի նախատոնական առևտրի ալիքը և կիբեռհանցագործների հաջողության հասնելու շանսերը կմեծանան ՝ առցանց-խանութների այցելուներին խորհուրդ է տալիս զգոնություն դրսևորել և չթողնել գաղտնի տվյալները կասկածելի էջերում։ Առևտրային հարթակներին էլ կոչ է արվում օգտագործել մուտքի ստուգման երկգործոն համակարգեր ու խարդախության ճանաչման և կանխարգելման լուծումներ։

Лента

Рекомендуем посмотреть