«Արարենք միասին»․ 22։00-ից նվիրաբերեք Արցախի շենացման նպատակով - RadioVan.fm

Онлайн

«Արարենք միասին»․ 22։00-ից նվիրաբերեք Արցախի շենացման նպատակով

2018-11-22 17:47 , Общество, 1322

«Արարենք միասին»․ 22։00-ից նվիրաբերեք Արցախի շենացման նպատակով

Լոս Անջելեսում այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:

«Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ:

Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով: Հանգանակված միջոցները կուղղվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրերի շարունակականության ապահովմանը․ դրանց իրագործումը սկսվել էր նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Հիմնադրամից նշում են, որ ծրագրերից առաջինը արցախյան գյուղատնտեսության ռեաբիլիտացիայի համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագիրն է, որով Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: Այդ նպատակով 13 խորքային հոր է արդեն փորվել, ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները: Երկրորդ ծրագիրը, որի աշխատանքներին ևս ուղղվելու են հեռուստամարաթոնի միջոցները, Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Պիլոտային Քարինտակ համայնքում արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի բնակավայրերում:

Հիշեցնենք՝ ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցել և նվիրատվություն կատարել կարող է յուրաքանչյուր ոք՝ զանգահարելով կամ հաղորդագրություն ուղարկելով համապատասխան համարներին, որոնք նշված են Հայաստան համահայկական հիմնադրամի կայքում։

Лента

Рекомендуем посмотреть