Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով կառավարությունը կորոշի՝ ոստիկանը մոտենա վարորդին, թե՞ վարորդը՝ ոստիկանին - RadioVan.fm

Онлайн

Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով կառավարությունը կորոշի՝ ոստիկանը մոտենա վարորդին, թե՞ վարորդը՝ ոստիկանին

2018-11-22 18:44 , Общество, 1166

Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով կառավարությունը կորոշի՝ ոստիկանը մոտենա վարորդին, թե՞ վարորդը՝ ոստիկանին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ՝ մասնավորապես առաջարկելով համապատասխան հոդվածը լրացնել հետևյալ շարադրությամբ․

«ա.1) ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից):»:

2. 2-րդ մասի «բ» կետում լրացնել նոր 3-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

« 3)նստել տրանսպորտային միջոցի խցիկում (սրահում):»:

«Լրացվող պարտականությունը նախատեսվում է ինչպես հասարարական կարգի, այնպես էլ վարորդ-ոստիկան շփման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասնելու նպատակով»,-նշել է Օսիպյանը:

«Ճի՞շտ հասկացանք, որ երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած»,-ճշտող հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այո, պետք է մնա, սակայն եթե իր ցանկությամբ իջնում է, ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է ստիպել, որպեսզի նա վերադառնա սրահ: Չվերադառալու դեպքում վրա է հասնում ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը: Ոստիկանը կմոտենա, կներկայացնի խախտումը»,-արձագանքել է Օսիպյանը:

Փաշինյանը նկատել է, որ հիմա էլ է այսպես, Օսիպյանն էլ նշել է, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը, և այս կարգավորումը նրա համար է, որ հետագայում, եթե վարորդը դուրս գա խցիկից՝ դա չորակվի որպես դիմադրություն:

Փաշինյանը համաձայնել է, որ ընդունված պրակտիկա է, որ վարորդի իջնելը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ՝ հումորային մեջբերում անելով․ «Այն անեկդոտը հիշեցի, երբ ասում են, ամեն ինչ նույնն է մնում, արդյունքում թղթարարությունն է շատանում: Համաձայն եմ, որ ընդունված է պրակտիկայում, երբ վարորդի իջնելը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ: Բա՝ մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու տենց դուրս գանք»։

Այդուհանդեր, Փաշինյանն առաջարկով հարցի քննարկումը հանվել է օրակարգից՝ սոցիալական գովազդների միջոցով մարդկանց արձագանքը հասկանալու, ապա նոր՝ փոփոխություններն ընդունելու նպատակով։

«Կքննարկեք, ավելի կոնկրետ մեխանիզմ կառաջարկեք․․․եթե օրենքը հստակ սահմանի, որ վարորդն իրավունք չունի դուրս գալ մեքենայից, դա կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը, բայց եթե ասում են՝ կարող է դուրս գալ, կարող է դուրս չգալ, կարող է ոստիկանը պահանջի, կարող է չպահանջի, բա էդ դեպքում՝ օրենքի իմաստը ո՞րն է»,-նկատել է վարչապետի պաշտոնակատարը։

Лента

Рекомендуем посмотреть