Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակի 25-րդ համարը զբաղեցնող Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է մրցակից քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից Ընտրական օրենսգիրքը խախտող փաստի մասին։
«Քարոզարշավը սկսվում է նոյեմբերի 26-ին ,սակայն...
Իմ քայլը դաշինքը արդեն սկսել է, ի՞նչ է սա (Գարեգին Նժդեհի փողոց)։Սա կոչվում է հավասար պայմաններ»,-հրապարակած լուսանկարին կից գրել է պատգամավորի թեկնածուն։
Նշենք՝ ԸՕ համաձայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսում է ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված վերջին օրվան հաջորդող յոթերորդ օրը, ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարորշավի մեկնարկը սահմանված է նոյեմբերի 26-ը, ավարտը դեկտեմբերի 7-ը՝ մինչև ժամը 24։00-ն։