Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավն ինքնիրավչություն է․ Փոստանջյանը դիմել է Եվրամիության ներկայացուցչին - RadioVan.fm

Онлайн

Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավն ինքնիրավչություն է․ Փոստանջյանը դիմել է Եվրամիության ներկայացուցչին

2018-11-23 16:22 , Политика, 1288

Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավն ինքնիրավչություն է․ Փոստանջյանը դիմել է Եվրամիության ներկայացուցչին

Նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական տիկին Կարին Մարմսոլերին՝ անդրադանալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելիտիկին Մարմսոլեր,

Սույն թվականի նոյեմբերի 21-ին Դուք հանդիպել եք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, ում հետ զրույցի ժամանակ Դուք նաև անդրադարձել եք տարածաշրջանում հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված՝ Աննա Հակոբյանի կոչին, որը Ձեր կողմից ողջունելի քայլ է համարվել։

Մենք գնահատում ենք Ձեր պատրաստակամությունը և աջակցությունը հայ կանանց և մայրերին, բայցցանկանում ենք տեղեկացնել Ձեզ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կան կանայք և մայրեր, ովքեր խաղաղության հաստատման վերաբերյալ ունեն այլ մոտեցումներ և պատկերացումներ:

Պատերազմի բովովանցած, այդքան տառապանք ու ցավ տեսած յուրաքանչյուրկնոջ և մոր համար, ովքեր կորցրել են զավակ, ծնող, ամուսին կամ հարազատ՝ խաղաղությունը միակ նպատակն է ՝մենք չենք ուզում պատերազմ, մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց մեզ համար շատ կարևոր է, թե ի՞նչ գնով է մեզ տրվում կամ, միգուցե, պարտադրվում այդ խաղաղությունը: Խաղաղությունը չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում են:

Կարծում եմ՝ Դուք քաջատեղյակ եք, որ հայ ժողովուրդը ոտքի ելավ հանուն իր իրավունքների և տարածքների ամբողջականության վերականգնման:

Այս պատերազմը ազգային ազատագրակա նպայքար էր, որը հայկական կողմի իրավունքների լիարժեք վերականգնում չապահովեց: Մենք ունեցանք կորուստներ՝ մարդկային, տարածքային և նյութական, ունեցանք շուրջ800 հազար փախստականներ: Այսքանով հանդերձ, հարգելի տիկին Մարմսոլեր, մենք գտնում ենք, որ Ձեր ջանքերը, Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակում, ապարդյուն են: Տիկին Աննա Հակոբյանի՝ վերընշված նախաձեռնությունը զուտ ինքնիրավչություն է:

Մենք, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ՝ այսօր, պատրաստ ենք դիմակայել բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անկախ նրանից՝ կլինեն խաղաղ բանակցային, թե զինված պայքարի միջոցով: Ուստի մեկ անգամ ևս հաստատում ենք՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ որևէ այլ անձ հայ կանանց անունից լիազորված չէ խաղաղություն աղերսելու»:

Նշենք՝ նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին, ով նշել է, որ ոգևորված է հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Աննա Հակոբյանի կոչից, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա հանդիպի նրան։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը մի խումբ ռուս մտավորականների հետ Արցախ՝ սահմանագիծ էր մեկնել հոկտեմբերի 7-ին։ Նա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած, հորդորել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին և միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ և ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին և երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից և հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։

Նա նաև կոչ էր արել ադրբեջանցի կանանց և մայրերին՝ միանալ այդ արշավին և նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։

Лента

Рекомендуем посмотреть