Թոշակառուներին կեղծ խոստմամբ՝ հրավիրում են սոցապ․ Ծառայությունն ահազանգում է ու զգուշացնում - RadioVan.fm

Онлайн

Թոշակառուներին կեղծ խոստմամբ՝ հրավիրում են սոցապ․ Ծառայությունն ահազանգում է ու զգուշացնում

2018-11-26 13:03 , Общество, 1113

Թոշակառուներին կեղծ խոստմամբ՝ հրավիրում են սոցապ․ Ծառայությունն ահազանգում է ու զգուշացնում

Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով վերջին շրջանում անհայտ անձի կողմից կենսաթոշակառուներին օգնություն տալու խոստումների առնչությամբ։

Ծառայության տարածած հայտարարությունում ասվում է․

«Վերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս երիտասարդ իրենց հրավիրել է Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեով)՝ որոշակի օգնություն ստանալու համար, առանձին դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է. «Գնացեք Ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական: Կենսաթոշակառուները այցելելով Ծառայություն՝ պարզաբանում ստանալուց հետո դժգոհություն են հայտնում:

Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:

Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն, անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:

Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն»։

Лента

Рекомендуем посмотреть