8-9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Իրան-Իրաք սահմանին․կան տուժածներ - RadioVan.fm

Онлайн

8-9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Իրան-Իրաք սահմանին․կան տուժածներ

2018-11-26 13:53 , Общество, 1610

8-9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Իրան-Իրաք սահմանին․կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրան-Իրաք սահմանային գոտում (Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք) գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալլ:

Տեղական Press TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի ունեցած երկրաշարժն առավել ուժգին զգացվել է իրանական Քերմանշահ նահանգում, որտեղ տուժածների թիվն արդեն գերազանցում է 550-ը:

Лента

Рекомендуем посмотреть