Մահացել է Բեռնարդո Բերտոլուչին - RadioVan.fm

Онлайн

Մահացել է Բեռնարդո Բերտոլուչին  

2018-11-26 14:20 , Культура, Шоу бизнес, 1313

Մահացել է Բեռնարդո Բերտոլուչին

78 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային կինոարվեստի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին: Այս մասին տեղեկացնում է repubblica.it կայքը:

Բերտոլուչին հեղինակն է «Վերջին տանգոն՝ Փարիզում», «Երազողները», «Անհետացող գեղեցկություն», «Վերջին կայսրը» և այլ ֆիլմերի։

Գործունեության ընթացքում Բերտոլուչին, ով հաճախ քննադատվել է իր ֆիլմերի համար, արժանացել է այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են «Օսկար»-ը (1987 թ.), «Ոսկե գլոբուս»-ը (1988 թ.), BAFTA (1989 թ.)։ Նա նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի (1970 թ.) և Վենետիկի կինոփառատոնի (1997, 2007 թթ.) մրցանակների դափնեկիր է:

Միայն «Վերջին կայսրը» ֆիլմի համար ռեժիսորը ստացել է 9 «Օսկար»։

Лента

Рекомендуем посмотреть