Երևանյան փողոցներում ցերեկը վառվող լուսատուներ տեսնելիս մի մտածեք մոռացել են․քաղաքապետարանից պարզաբանում են - RadioVan.fm

Онлайн

Երևանյան փողոցներում ցերեկը վառվող լուսատուներ տեսնելիս մի մտածեք մոռացել են․քաղաքապետարանից պարզաբանում են

2018-11-28 17:12 , Общество, 1345

Երևանյան փողոցներում ցերեկը վառվող լուսատուներ տեսնելիս մի մտածեք մոռացել են․քաղաքապետարանից պարզաբանում են

Մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուներ տեսնելիս մի շտապեք եզրակացնել, թե պատասխանատուները մոռացել են անջատել կամ ժամանակից շուտ են միացրել դրանք․ այդ մասին քաղաքացիներին իրազեկում են Երևանի քաղաքապետարանից՝ պարզաբանելով, որ իրականում խնդիրը տեխնիկական է:

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի խոսքով՝ արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, որպեսզի արդեն երեկոյան լուսավորությունը լինի անխափան: Բացի այդ, այս կերպ ապահովվում է նաև աշխատակիցների անվտանգությունը, ովքեր գործ ունեն էլեկտրականության հետ:

Արտաքին լուսավորության համակարգում առկա տեխնիկական խնդիրների մասին ընկերությունը տեղեկանում է նաև թեժ գծի միջոցով: Շուրջօրյա գործող 010 56-27-56, 011 51-44-44 հեռախոսահամարները հասանելի են բոլորին՝ օրվա ցանկացած ժամի: Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ:

Քաղաքապետարանից ընդգծում են, որ «Երքաղլույս»-ի աշխատակիցներին է վստահված նաև Երևանի փողոցների տոնական օդային լուսավորության ապահովումը և Ամանորին ընդառաջ՝ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Лента

Рекомендуем посмотреть