Онлайн

Հանրապետականին Էջմիածնում գովազդային վահանակ չեն տրամադրել

2018-11-30 18:15 , Политика, 148

Հանրապետականին Էջմիածնում գովազդային վահանակ չեն տրամադրել

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը Էջմիածին քաղաքում քարոզչություն իրականացնելու համար հրաժարվել են գովազդային վահանակ տրամադրել։ Այդ մասին ահազանգում են ՀՀԿ-ից՝ ընդգծելով, որ պետական մարմինները խնդրի առնչությամբ անգործություն են դրսևորում:

Կուսակցության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընտրություններ անցկացնելու նպատակով ընտրություններին մասնակցող կուսակցություններին հնարավորություն է տրվում անարգել իրականացնելու նախընտրական քարոզչությունը: Այն դեպքերում, երբ խոսքը գնում է սահմանափակ ռեսուրսի մասին, ինչպես օրինակ եթերաժամերը, կամ մեծ գովազդային վահանակները, ընտրական օրենսգրքերը պարունակում են հատուկ կարգավորումներ:

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը ևս հետևել է այդ ուղուն: Մասնավորապես` նախատեսել է հատուկ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերես ունեցող գովազդային վահանակներ տնօրինող այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են դրանք տրամադրել քարոզչության համար: Այդ հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխում է ցուցանակները ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև: Բաշխումը իրականացնելուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կազմակերպությունը պարտավոր է կնքել պայմանագիր կուսակցության հետ, եթե այդ կուսակցությանը բաժին է ընկել համապատասխան վահանակը:

Կազմակերպության կողմից վահանակը տրամդրելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտել է, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արարք:

Նման դեպք տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Մասնավորապես` կուսակցությանը բաժին է ընկել Էջմիածնում մի վահանակ, որը տնօրինող կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել: Այդ կապակցությամբ գլխավոր դատախազությանը տրվել է հայտարարություն հանցագործության մասին: Սակայն արդեն անցել է երեք օր, սակայն որևէ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել: Փաստորեն պետական մարմինը ևս դրսևորում է անգործություն: Իսկ ո՞ւմ է պետք պետական մարմնի արձագանքը նախընտրական քարոզչության ավարտից հետո:

Տեղական և միջազգային դիտորդների ուշադրությունն ենք հրավիրում նման խտրական մոտեցման և ընտրական օրենսդորւթյան կոպիտ խախտման վրա»:

Лента

Рекомендуем посмотреть