Իսրայելում ձերբակալել են տասնյակ բժիշկների՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով - RadioVan.fm

Онлайн

Իսրայելում ձերբակալել են տասնյակ բժիշկների՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով

2018-12-03 15:25 , Мир, 2004

Իսրայելում ձերբակալել են տասնյակ բժիշկների՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով

Կիրակի օրը, դեկտեմբերի 2-ին, Իսրայելի ոստիկանությունը ձերբակալեց 40 բժիշկների, պրակտիկանտների և դեղագործների՝ կասկածանքով, որ նրանք աշխատանքի տեղավորվելիս, Հայաստանի բուհերում ուսումնառության ավարտի կեղծ դիպլոմներ են ներկայացրել, հայտնում է newsru.co.il կայքը:

Կասկածյալները ներկայացրել են դիպլոմներ, որոնք վկայում են իրենց ենթադրյալ ուսուման ավարտի մասին և այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում աշխատելու իրավունք: Փաստորեն, այդ «բժիշկները» բավարար կրթություն չեն ստացել, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Ոստիկանության տվյալներով, քննությունը սկսվել է Առողջապահության նախարարությունում ստացված անանուն բողոքից հետո։ Հետաքննությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, և միայն այն բանից հետո, երբ ոստիկանության տրամադրության տակ բավարար ապացույցներ կային, կասկածյալները, որոնց մեծ մասը ապրում էր արաբական բնակավայրերում, ձերբակալվել են:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները սովորել են արտերկրում գտնվող տարբեր ուսումնական հաստատություններում: Նրանք չեն ավարտել կուրսը և չեն հանձնել քննությունները։ Կեղծարարի օգնությամբ րանք ընդունվել են Սուրբ Թերեզա, Մխիթար Գոշ և Հայբուսակ կրթական հաստատություններ, կարճ ժամանակում սովորել և ստացել են դիպլոմներ:

Лента

Рекомендуем посмотреть