Онлайн

Չինաստանում վարկանիշային համակարգ են կիրառում, որը կորոշի, թե ով է արժանի լավին, ով՝ ոչ

2018-12-04 03:52 , Наука, HiTech, 152

Չինաստանում վարկանիշային համակարգ են կիրառում, որը կորոշի, թե ով է արժանի լավին, ով՝ ոչ

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր, չբացահայտված ուղիներ է բացում։ Օրինակ Չինաստանում որոշել են քաղաքացիների ռեյտինգային համակարգ կիրառել, որը կօգնի որոշել երկրի այս կամ այն քաղաքացու արժեքը։ Եկեք տեսնենք, թե ինչ է դա։

Համակարգի մասին

Պատկերացրեք սովորական օր է։ Դուք աշխատանքի եք գնում, ճանապարհին սուրճ եք խմում և օգնում եք մի տատիկի ծանր իրերը ավտոբուս բարձրացնել։ Ամենասովորական առավոտ է, միայն թե ոչ չինական ծրագրի համար։ Սոցիալական համակարգի իմաստն այն է, որ անհատի մասին տեղեկություններ հավաքեն, ելնելով տարբեր գործոններից. վարք, արարքներ, հագուստ, աշխատանք և այլն, այդպիսով ձևավորելով սոցիումի վստահության մակարդակը։

Ամեն ինչ բավական պարզ է արվում. փողոցներում տեղադրված տեսախցիկները սքանավորում են ցանկացած քաղաքացու դեմքը 99,8% ճշգրտությամբ։ Հավաքված տվյալները վերլուծում են և մարդուն որոշակի խմբի են վերագրում։ Ահա թե ինչպիսի կատեգորիաներ կան վարկանիշային համակարգում.

• Վարկային պատմություն,

• Անձնական տվյալներ,

• Շրջապատ,

• Վարք,

• Աշխատանք,

• Հոբբի,

• Սոցցանցերում արված մեկնաբանություններ։

Ի՞նչ է դա նշանակում

Միավորները, որոնք հավաքում է քաղաքացին, նրան առավելություններ է տալիս, կամ զրկում է դրանցից։ Բացի այդ, վարկանիշը հասարակությունը խմբերի է բաժանում։ Բարձր բալերով մարդիկ կկարողանան լավ պայմաններով վարկ վերցնել, հետաքրքիր աշխատանք ստանալ և նույնիսկ ժամադրության գնալ, քանի որ վարկանիշը հասանելի է լինելու 1,3 միլիարդ քաղաքացիներից յուրաքանչյուրին։ Նրանք, ովքեր սև ցուցակում են հայտնվել, դժվարությամբ կկարողանան աշխատանքի տեղավորվել, վարկ վերցնել կամ նույնիսկ ինքնաթիռի տոմս գնել։ Իսկ երբ 2020 թվականին ծրագիրը պարտադիր դառնա, ամեն ինչ ավելի կբարդանա։

Դե ինչ, ապագան իրոք մոտ է։ Բայց արդյո՞ք սա ճիշտ է, արդյո՞ք կարելի է մարդկանց ամեն քայլը վերահսկել և այս կերպ գնահատել սեփական քաղաքացիներին։

Лента

Рекомендуем посмотреть