Онлайн

Ո՞նց հնարավոր է ողջ Հայաստանը «կամերաներով» պատել, իսկ սահմանի որոշ տեղերում դեռևս «ժեշտի բանկաներով» են պաշտպանում անվտանգությունը. Արթուր Բաղդասարյան

2018-12-05 15:53 , Политика, 104

Ո՞նց հնարավոր է ողջ Հայաստանը «կամերաներով» պատել, իսկ սահմանի որոշ տեղերում դեռևս «ժեշտի բանկաներով» են պաշտպանում անվտանգությունը. Արթուր Բաղդասարյան

«Այսօր մեր սպաները ստանում են չնչին աշխատավարձ, պետք է վճռական քայլեր իրականացնել սպաների բնակարանային հիմնահարցերը լուծելու համար: Պետությունը պետք է լինի երաշխավորը, որ զինծառայողն ունենա բնակարան, որ Հայաստանում սպան ապրի արժանապատիվ կյանքով: Դա պետության պարտքն ու պատասխանատվությունն է մեր զինվորների և սպաների նկատմամբ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում բարձրաձայնում է արտահերթ խոչհրդարանական ընտրություններին մասնակից «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Պատգամավորի թեկնածուն տեսանյութում անդրադառնում է բանակի մարտունակության բարձրացման անհրաժեշտությանը և պետության կողմից իրականացվող քայլերին՝ նշելով, որ ՕԵԿ-ի քաղաքական նպատակներից մեկն է ձեռնարկել լրջագույն օրենսդրական փոփոխություններ՝ զինծառայողների խնդիրները լուծելու համար:

«Մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է անցում կատարվի վարձատրվող բանակի: Մենք «ոչ» ենք ասում, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ Ռուսաստան կամ այլ երկրներ են մեկնում արտագնա աշխատանքի, կտրվում են իրենց ընտանիքներից մի քանի հարյուր դոլար վաստակելու համար: Պետք է օգնենք ու օժանդակենք, որ մարդիկ Հայաստանում ունենան աշխատանք»,-ասում է ՕԵԿ նախագահը, ով առաջարկում է երկամյա զինծառայությունը փոխարինել մեկ տարով, իսկ առաջնագիծ գնան ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ ժամանակակից ռոբոտները:

«Դրանք շատ թանկ չեն, պետբյուջեի միջոցները լիովին բավարար են խելացի կառավարման միջոցով մեր զինված ուժերը համալրել ժամանակակից սարքավորումներով: Էդ ո՞նց է՝ ամբողջ Հայաստանը հնարավոր է կամերաներով պատել, իսկ սահմանի մի շարք հատվածներում անվտանգությունը դեռևս ժեշտի բանկաներով են պաշտպանում»,-ընդգծում է Ա Արթուր Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ սահմանային ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть