14 տարի վճարվել է ՊՆ-ից՝ ծառայելով որպես Սերժ Սարգսյանի եղբոր անձնական վարորդ․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

14 տարի վճարվել է ՊՆ-ից՝ ծառայելով որպես Սերժ Սարգսյանի եղբոր անձնական վարորդ․ հարուցվել է քրգործ

2018-12-06 16:29 , Право, 2223

14 տարի վճարվել է ՊՆ-ից՝ ծառայելով որպես Սերժ Սարգսյանի եղբոր անձնական վարորդ․ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին։

Նշվում է, որ նշյալ հանցագործությունը բացահայտվել է մեկ այլ՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակել ու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը, ով հետագայում նույն զորամասում նշանակվել է որպես պահպանության և սպասարկման վաշտի պահպանության և սպասարկման դասակի ռազմական ոստիկան, շուրջ 14 տարի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։ Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լ.Սարգսյանին: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018 թվականի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ»,-ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Քննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով , առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Նշենք, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրենը Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է, ով, հիշեցնենք, հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակում կասկածվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ։ Հարուցված քրեական գործով անցնում են նաև նրա զավակները՝ Անի և Նարեկ Սարգսյաննները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть