Նախորդ «ազնիվ» դեմքերը դարձել են կուշտ կերած կատու, կարևորը՝ գաղափարական լինելն է․ Տիգրան Ռշտունին անփորձ թեկնածուների մասին - RadioVan.fm

Онлайн

Նախորդ «ազնիվ» դեմքերը դարձել են կուշտ կերած կատու, կարևորը՝ գաղափարական լինելն է․ Տիգրան Ռշտունին անփորձ թեկնածուների մասին

2018-12-09 18:06 , Политика, 1111

Նախորդ «ազնիվ» դեմքերը դարձել են կուշտ կերած կատու, կարևորը՝ գաղափարական լինելն է․ Տիգրան Ռշտունին անփորձ թեկնածուների մասին

Այսօր մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Այդ կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նրա հիմնավորմամբ՝ պատճառն այն է, որ քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում: «Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։

Մասնագիտությամբ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ քարոզարշավի ընթացքը թեև «խայտառակ» է որակել, այդուհանդերձ, «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ընդգծել է՝ լավատեսորեն է տրամադրված։

Ընթացող ընտրությունների և դրանց արդյուքների նկատմամբ լավատես է նաև խմբագիր Տիգրան Ռշտունին։

Ինչ վերաբերում է այն կարծիք-մտավախություններին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգծրված են երիտասարդ և անփորձ անձինք, ովքեր կարող են ձախողել ամեն ինչ, զրուցակիցս ընդգծում է՝ էականը տարիքը չէ, այլ՝ անձի որակները։

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть