26 հաղորդումից 7-ը՝ հանցագործության հատկանիշներով - RadioVan.fm

Онлайн

26 հաղորդումից 7-ը՝ հանցագործության հատկանիշներով

2018-12-09 18:18 , Право, 1316

26 հաղորդումից 7-ը՝ հանցագործության հատկանիշներով

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։

Դրանցից 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր:

Միաժամանակ նշվում է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է ստուգման փուլում, իսկ 1-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Лента

Рекомендуем посмотреть