Վերջին 20 տարում ՀՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները․ «Մենք» դաշինք - RadioVan.fm

Онлайн

Վերջին 20 տարում ՀՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները․ «Մենք» դաշինք

2018-12-10 18:54 , Политика, 1234

Վերջին 20 տարում ՀՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները․ «Մենք» դաշինք

«Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները»,-այդ մասին բարձաձայնում են «Մենք» դաշինքի անդամները։

Տարածած հայտարարությունում շնորհավորելովբոլորին այդ փաստի առնչությամբ՝ դաշինքը նշում է․

«Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար: Վստահ եղե՛ք, որ Ձեր յուրաքանչյուրի քվեն մեզ պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և մեր գաղափարակիցների բանակն էլ ավելի մեծացնել՝ հանուն ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»,-միաժամանակ նշված է դաշինքի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, ԿԸՀ հրապարակած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ «Մենք» դաշինքը ստանալով 25 174 ձայն կամ քվեների 2 տոկոսը, չհաղթահարեց անցողիկ 5 տոկոսի շեմը:

Лента

Рекомендуем посмотреть