Онлайн

Կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին․ բողոքի ակցիաների մեկնարկը տրված է

2018-12-11 18:33 , Общество, 591

Կոչ են անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին․ բողոքի ակցիաների մեկնարկը տրված է

«Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, նշանակում է, որ դատարան գոյություն չունի»․ Երևանի Հանրապետության հրապարակում՝ շատրվանների հարևանությամբ,մեկնարկել և ապա Գլխավոր դատախազության շենքի առջև ի պաշտպանություն կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի հավաք է ընթանում։

«Պայքարը հանուն արդարադատության վերականգնման և օրինական Հայաստանի ստեղծման է»,-հայտարարում են ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի աջակիցները՝ բարձրաձայնելով, որ «ՀՀ գլխավոր ընդդիմադիր ուժը կալանավորված է»։

«Սկսում ենք պայքար, այն լինելու է երկարատև, քանի որ հաղթական վերջակետը լինելու է այն, որ հարգվի ՀՀ սահմանդրությունը, դրանից սկիզբ առնող օրենքները, միջազգային կոնվենցիաները, մարդու պատվին, արժանապատվությանը հասցվող վնասը, այն էլ ընտրողաբար, տեղ չպետք է ունենա Հայաստանում։ Նշանակել մեղավոր և հայտարարել, որ այդ մեղավորը նշանակված է լրատվամիջոցների կողմից, և չհիշելով, որ մեղավոր նշանակելու մի իրավասու մարմին կա, դա դատարանն է, ավելի ճիշտ դատարանն էր։ Այլևս չկա դատարան»,-ասաց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մինասյանը։

Նշենք՝ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ այսօրվանից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ են սկսելու։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ հուլիսի 27-ից երկամսյա կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով, փոխվեց․ պաշտպանական կողմին հաջողվեց ազատ արձակել նրան։

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը։

Лента

Рекомендуем посмотреть