Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

2018-12-12 16:47 , Право, 1731

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, դռնփակ նիստում հրապարակել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Դատարանը որոշել է բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնելով Գրիգորյանի կալանքի ժամկետը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը նրան 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Հիշեցենք՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեջ։ Նա կալանքի տակ է 2018-ի հունիսի 19-ից։

Лента

Рекомендуем посмотреть