Онлайн

40 հազարից՝ 62,5 հազար ներմուծված ավտոմեքենա․ հերթերից խուսափելու համար ավտոմաքսատներից մեկը կաշխատի մինչև 21:00-ն

2018-12-14 16:08 , Экономика, финансы, 249

40 հազարից՝ 62,5 հազար ներմուծված ավտոմեքենա․ հերթերից խուսափելու համար ավտոմաքսատներից մեկը կաշխատի մինչև 21:00-ն

Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնում հերթեր և կուտակումներ են․ պատճառը մեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճն է, մինչդեռ ավտոմաքսատան այդ ենթակառուցվածքը նախատեսված չի եղել նման ծավալների ծառայություն մատուցելու համար։

Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)՝ փաստելով, որ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայի դիմաց 2018-ին ներմուծվել է արդեն իսկ 62,5 հազարը։

Կոմիտեից նշում են, որ քայլեր են ձեռնարկում խնդրին համալիր լուծում տալու ուղղությամբ:

Մինչև հարցի հիմնովին կարգավորումը՝ կոմիտեից ընդգծում են, որ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն, առանց բացառության, կարող են իրականացվել բոլոր մաքսատներում և մաքսային կետերում:

«Փաստացի վերացվել է մաքսային ձևակերպումների մասնագիտացված/կենտրոնացված համակարգը և ներմուծողի ցանկությամբ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները կարող են կատարվել ՀՀ-ում գործող 5 մաքսատներից և 6 մաքսային կետերից ցանկացածում»,-հայտնում են ՊԵԿ-ից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հերթերից խուսափելու նպատակով, մինչև 2018թ.-ի դեկտեմբեր ամսվա վերջը Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 (ավտոմաքսատուն) բաժինը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն:

Лента

Рекомендуем посмотреть