29-ամյա Շերիֆ Շեքաթը, ով կասկածվում էր դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, երեկոյան սպանվել Է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու՝ Մենոյի շրջանի պահեստներից մեկում:
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները, ով Twitter-ում իր երախտիքն է հայտնել մոբիլիզացիոն բոլոր ուժերին՝ գրելով՝ «Հպարտանում ենք մեր ոստիկաններով»։
Fier de nos policiers.#Strasbourg pic.twitter.com/f784pciXQj
— Christophe Castaner (@CCastaner) 13 декабря 2018 г.
Face au pire, vous avez donné le meilleur. Merci.#Strasbourg pic.twitter.com/nzgBBZR4Fx
— Christophe Castaner (@CCastaner) 13 декабря 2018 г.
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Ծննդյան տոնավաճառի մոտ զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 3 մարդ, տուժել՝ 13-ը։ Հանցագործին հաջողվել էր փախչել։ Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա Շերիֆ Շեքաթն էր, որին հայտնաբերելու գործում ներգրավվել էր շուրջ 720 ոստիկան:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Միջադեպի հետևանքով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է երկրում հակաահաբեկչական միջոցառումներն ուժեղացնելու մասին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը