Հայաստանի հետ այդ երկրում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ ենք մշակում․ Լավրով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի հետ այդ երկրում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ ենք մշակում․ Լավրով

2018-12-18 19:51 , Политика, 1435

Հայաստանի հետ այդ երկրում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ ենք մշակում․ Լավրով

Հայաստանի հետ ավարտում ենք փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում` արձագանքելով հաղորդավարի այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը թույլ տվել, որ իր ռազմավարական գործընկեր Հայաստանի տարածքում 2016-ից երեք ամերիկյան բիոլաբորատորիաներ կառուցվեն։

«Այդ փաստաթուղթը հստակ երաշիքներ կտրամադրի, որ այդ երկրում ամեն ինչ թափանցիկ ձևով է իրականացվում և երաշխիքների տեսանկյունից որևէ ռիսկ կամ սպառնալիք գոյություն չունի»,-հստակեցրել է Լավրովը:

Այս, և թե ինչպես է արձագանքել Սերգեյ Լավրովը հաղորդավարի այն դիտարկմանը, թե «խորհրդային նախկին հանրապետություններում երիտասարդությանը դաստիարակում են հակառուսական տրամադրություններով» և, որ այդ թվում է նաև Հայաստանը, որտեղ երիտասարդ սերունդը արևմտամետ է և, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը թվակազմով երկրորդն է նրանց դեսպանությունների թվում աշխարհում»՝ տեղեկացեք տեսանյութից․

Лента

Рекомендуем посмотреть