Օտարերկրյա զինծառայողների ներկայությունը Հայաստանում բացառող փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի հետ խիստ տարակուսելի է․ «Սասնա Ծռեր» - RadioVan.fm

Онлайн

Օտարերկրյա զինծառայողների ներկայությունը Հայաստանում բացառող փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի հետ խիստ տարակուսելի է․ «Սասնա Ծռեր»

2018-12-18 21:19 , Политика, 1239

Օտարերկրյա զինծառայողների ներկայությունը Հայաստանում բացառող փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի հետ խիստ տարակուսելի է․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունն արձագանքել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի հետ համատեղ ավարտում են փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ «այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից»:

«Սասնա Ծռեր»-ը տարածած հայտարարությունում նշում են․

«Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում.

  • չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ,
  • այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ»:

Лента

Рекомендуем посмотреть