Երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին կոչ է արվում հայտարարագրել եկամուտները - RadioVan.fm

Онлайн

Երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին կոչ է արվում հայտարարագրել եկամուտները

2018-12-18 21:33 , Общество, 1815

Երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին կոչ է արվում հայտարարագրել եկամուտները

Հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները՝ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել շոու-բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին ուղղված կոչով՝ ևս մեկ անգամ հորդորելով այդ ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

«Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ: Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց»,-նշված է Պետական եկամուտների կոմիտեի տարածածհորդոր-հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть