«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը խորհրդարանական ընտրություններին ստանալով անհրաժեշտ մանդատը՝ իր մեջ քաջություն կգտնի հակադրվելու արտաքին անթաքույց շանտաժին և ճնշումներին, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր սուվերեն իրավունքը՝ դրանք համադրելով ազգային շահերի հետ»,-այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինը՝ շեշտելով, որ «Հայաստանում այս տարի ընթացող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին և արտաքին գործերին ավելի ու ավելի անքաղաքավարի է դառնում»։
Գործակալության կայքում հրապարակված հոդվածում հիշատակվում է նաև ԱՄՆ-ի նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հակտեմբերին Հայաստան կատարած այցը։ Նշվում է, որ իր ելույթներից մեկի ժամանակ Բոլթոնը մեկնաբանելով ԼՂ հակամարտությունը՝ ասել էր, թե «ամերիկյան զենքը ամեն դեպքում լավն է ռուսականից, նաև Երևանին խորհուրդ էր տվել միջազգային հարաբերություններում ազատվել «պատմական ստերեոտիպերից»։
Գործակալության հետ զրույցում ռուս դիվանագետը նկատել է՝ «Բոլտոնը հայ ժողովրդի պատմական փորձը վիրավորաբար անվանեց «պատմական ստերեոտիպ»։