Онлайн

«Shnorhavorum yem!»․ «The Economist»-ը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

2018-12-19 17:37 , Общество, 601

«Shnorhavorum yem!»․ «The Economist»-ը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականը 2018-ի «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը։

Պարբերականի պարզաբանմամբ՝ «Տարվա երկիր» ամենամյա մրցանակին արժանանում են ոչ թե ամենաազդեցիկ, ամենահարուստ, ամենահամեղ սննունդունեցող երկրները, այլ այն երկրները, որոնք վերջին 12 ամսում առաջընթաց են գրանցել։

«Ավտոկրատիան, ցավոք, հազվադեպ է հանգիստ մահանում։ Սակայն Հայաստանում հենց սա տեղի ունեցավ»,-գրում է հեղինակավոր պարբերականը։

«Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց ժամկետային սահմանափակումըխախտել ու գործադիրի ղեկավար դառնալ։ Փողոցները պայթեցին բողոքի ակցիաներով։ Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ ու մորուքավոր նախկին լրագրողն ու ԱԺ պատգամավորը, իշխանության եկավ կոռուպցիայի ու դիլետանտության դեմ բողոքի ալիքի վրա։ Նրա կուսակցական նոր դաշինքը խորհրդարանական ընտրություններում ստացավ ձայների 70%-ը»,-նշում է պարբերականը՝ նկատելով, որ, թեև Հայաստանի հետ Ադրբեջանի տարածքային վեճը չի լուծվել և կարող է նորից բռնկվել, այդուամենայնիվ «հնագույն ու հաճախ վատ կառավարված ազգը տուրբուլենտ տարածաշրջանումունի ժողովրդավարության ու նորացման հնարավորություն»։

Ի դեպ՝ նշվում է, որ «Տարվա երկրի» ընտրությունը բավական բարդ է եղել․ այդ կոչմանը հավակնել են նաև Մալայզիան և Եթովպիան, սակայն ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա։

«Shnorhavorum yem!»,-բրիտանական պարբերականը լատինատառ հայերենով եզրափակում է «Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը» հարցադրմամբ սկսած հոդվածը։

««The Economist»-ը Հայաստանը ճանաչեց տարվա երկիր»,-ֆեյսբուքյան իր էջում փաստն արձանագրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть