ԲԷՑ-ի՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությանը սպասարկած զբոսանավը աճուրդով կօտարվի - RadioVan.fm

Онлайн

ԲԷՑ-ի՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությանը սպասարկած զբոսանավը աճուրդով կօտարվի

2018-12-20 16:33 , Экономика, финансы, 1782

ԲԷՑ-ի՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությանը սպասարկած զբոսանավը աճուրդով կօտարվի

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի․ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել որոշման նախագիծը։

Նշվում է, որ մեկնարկային գին է սահմանվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված90 մլն 915 հազար դրամ շուկայական արժեքը:

«Նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում:

Վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա,այդ իսկ պատճառով որոշման նախագծով թույլատրվում էԸնկերությանը՝ աճուրդով օտարել զբոսանավը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть