Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն վաղը՝ 19:30-ին․18.30-ից փողոցներ կփակվեն - RadioVan.fm

Онлайн

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն վաղը՝ 19:30-ին․18.30-ից փողոցներ կփակվեն

2018-12-20 16:36 , Общество, 1462

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն վաղը՝ 19:30-ին․18.30-ից փողոցներ կփակվեն

Հանրապետության գլխավոր՝ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը կվառվեն վաղը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին:

Նշենք՝ 2019-ի գալուստն ազդարարող տոնածառը նոր է։ Ինչպես հայտնել էին քաղաքային իշխանությունները՝ 71 մլն դրամով գնված տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է, ունի 35+2 մետր բարձրություն՝ գագաթի հետ միասին։ Այն զարդարվել է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, փակ կլինեն Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Մելիք-Ադամյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:

Лента

Рекомендуем посмотреть