Онлайн

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա՝ Երևանում

2018-12-24 15:47 , Общество, 466

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա՝ Երևանում

Մի խումբ երիտասարդներ՝ Ջիվան Աբրահամյանի գլխավորթյամբ հայտարարում են հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար պայքարի մեկնարկի մասին՝ համախմբվելով «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնության շուրջ:

Պայքարի մեկնարկը տրվել է այսօր՝ ՀՀ արդարադատության նախարարության, ապա՝ Գլխավոր դատախազության շենքերի առջև։ Պահանջը՝ օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելն է։

«Կոչ ենք անում բոլորին միանալ մեզ, քանի որ սա միայն էջմիածինցիների խնդիրը չէ: Սա նախադեպ է հանդիսանալու ամբողջ երկրում նման վճիռների կայացման համար: Ռոբերտ Քոչարյանը դուրս գա, նրա դեմ է արվելու ցույց, երկիրը թալանած, ժողովրդին կեղեքած մյուսը դուրս գա, նրա դեմ: Այսօրվանից սկսվում է «իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» շարժումը»,-հայտարարել է Ջիվան Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը` որոշում կայացնելով 25 մլն դրամ գրավի դիմաց փոխել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը:

Այս օրերին ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման բողոքի ցույցեր են նաև Էջմիածնում, քաղաքացիները պարբերաբար փակում են Էջմիածնի մի շարք փողոցներ՝ պահանջելով կրկին կալանքի տակ առնել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեջ։ Նա կալանքի տակ էր 2018-ի հունիսի 19-ից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть