Կարապի լճի սահադաշտը բացվել է և կգործի մինչև մարտի 1-ը - RadioVan.fm

Онлайн

Կարապի լճի սահադաշտը բացվել է և կգործի մինչև մարտի 1-ը

2018-12-26 15:01 , Общество, 1247

Կարապի լճի սահադաշտը բացվել է և կգործի մինչև մարտի 1-ը

Չմշկասահքի սիրահարները կարող են արդեն ժամանցն անցկացնել Կարապի լճի սահադաշտում․ 14-րդ տարեշրջանի մեկնարկն արդեն տրված է, այն իրենց ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:


«Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները»,-նշված է տարածած հաղորդագրությունում:


Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը:


Лента

Рекомендуем посмотреть