Միակողմանի երթևեկելի փողոցում հոսքին հակառակ երթևեկած վարորդը հեռացվել է աշխատանքից․ քաղաքապետարանի օպերատիվ արձագանքը - RadioVan.fm

Онлайн

Միակողմանի երթևեկելի փողոցում հոսքին հակառակ երթևեկած վարորդը հեռացվել է աշխատանքից․ քաղաքապետարանի օպերատիվ արձագանքը

2018-12-26 15:24 , Общество, 1463

Միակողմանի երթևեկելի փողոցում հոսքին հակառակ երթևեկած վարորդը հեռացվել է աշխատանքից․ քաղաքապետարանի օպերատիվ արձագանքը

Երևանի քաղաքապետարանը արագ արձագանքելով ֆեյսբուքյան օգտատերերի դժգոհություն-պահանջին՝ աշխատանքից հեռացնել կարգազանց վարորդին, այսօր հայտնում է, որ պահանջն իրագործված է։

Նշենք` դեկտեմբերի 24-ին ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Մինասյանը «Ճանապարհային ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբում տարածել էր տեսանյութ, որում ակնհայտորեն երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը միակողմանի երթևեկելի Սարալանջի փողոցում ուղևորներով լի տրանսպորտը դուրս բերում հանդիպակաց գոտի` վարելով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ։ Տեսանյութին ուղեկցող մեկնաբանություններում օգտատերերը իրենց դժգոհությունն էին հայտնում՝ գրելով, որ երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ու ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքը վտանգած վարորդը ոչ թե պետք է տուգնավի, այլև՝ պետք է զրկվի հասարակական տրանսպորտ վարելու իրավունքից։

Քաղաքապետարանից, ահա, հայտնում են՝ «Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից»։

Քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում միաժամանակ հրապարակել է տեղեկությունը փաստող հրամանի պատճենը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть