Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին ընկերը ֆիլմ է նկարել - RadioVan.fm

Онлайн

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին ընկերը ֆիլմ է նկարել

2018-12-26 17:15 , Общество, 4234

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին ընկերը ֆիլմ է նկարել

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Կյաժը» կարճամետրաժ ֆիլմն արդեն համացանցում է:

Ֆիլմի ստեղծման մտահղացումը Ռոբերտ Աբաջյանի ընկերոջ՝ Հայկ Բաբայանինն է, ով էլ ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է։

««Կյաժը» կարճամետրաժ ֆիլմը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի «Մոնումենտցի կյաժի» մասին է, որի՝ ապրիլյան քառօրյա պատերզամի ժամանակ կատարած հերոսությունը ընդհանրացվում է Հայաստանի անկախության շրջանի իրադարձությունների հետ»,-նշված է 6 րոպե տևողությամբ ֆիլմին ուղեկցող տեքստում։

1996 թվականի նոյեմբերի 16-ին ծնված Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտըհետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Лента

Рекомендуем посмотреть