Լենինգրադյան-Շինարարներ խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է - RadioVan.fm

Онлайн

Լենինգրադյան-Շինարարներ խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է

2018-12-26 19:26 , Общество, 2000

 Լենինգրադյան-Շինարարներ խաչմերուկում երթևեկության կարգը փոխվում է

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից նշում են, որ փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային միջոցները Լենինգրադյան փողոց կարող են երթևեկել և աջ (դեպի Սեբաստիայի փողոց), և ձախ (դեպի Կիևյան փողոց) ուղղություններով:

Лента

Рекомендуем посмотреть