Տոներին ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով - RadioVan.fm

Онлайн

Տոներին ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով

2018-12-27 15:39 , Общество, 1563

Տոներին ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։

ԱԻՆ-ից ընդգծում են՝ առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:

Лента

Рекомендуем посмотреть