«Մեկ օր էլ սպասեք»․ նախարարի պաշտոնակատարը՝ գազի գնի բանակցությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեկ օր էլ սպասեք»․ նախարարի պաշտոնակատարը՝ գազի գնի բանակցությունների մասին

2018-12-27 15:41 , Общество, 1188

«Մեկ օր էլ սպասեք»․ նախարարի պաշտոնակատարը՝ գազի գնի բանակցությունների մասին

Ի՞նչ սպասել գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից․ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հորդորել է մեկ օր էլ սպասել։

«Մեկ օր էլ սպասեք, բանակցություններն ընթացքի մեջ են, դրանք միշտ էլ երկար են տևել»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ չկիսելով տեսակետը, թե այս անգամ դրանք բավականին երկար տևեցին:

Իսկ թե Ռուսաստանն ինչ է առաջարկում՝ ոլորտի պատասխանատուն նշել է, թե Ռուսաստանի առաջարկներից տեղյակ չէ, ապա՝ ավելացրել՝ «Որևէ առաջարկ չկա, լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը։ Չեմ կարծում, որ կթանկանա: Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ»։

Лента

Рекомендуем посмотреть